Ծեծի ենթարկված քաղաքացուն ոստիկանները եւս ծեծել են, քանի որ չի ասել, թե ովքեր են եղել հարձակվողները

228

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

NEWS.am-ի տեղեկություններով,  քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ, ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի կալանավոր Է. Ա.-ի հաղորդման հիման վրա:

Վերջինս հայտնել է, որ 01.01.2018թ.-ին Հրազդան քաղաքում անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն ու քրոջը: Նույն օրը ոստիկանության աշխատակիցներն իրենց բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին` պահանջելով հայտնել, թե ովքեր են իրենց ծեծի ենթարկել:

Երբ Է. Ա.-ն ասել է, որ նրանց չի ճանաչում, ոստիկանները, չհավատալով վերջինիս, հայհոյանքներ են տվել եւ ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվում է նախաքննություն:

Загрузка...