Համացանցում քննադատել են Իրինա Ալեգրովայի համերգը Սանկտ Պետերբուրգում

195

Համացանցում քննադատել են Իրինա Ալեգրովայի համերգը Սանկտ Պետերբուրգում։ Հանդիսատեսի մեծ մասը դժգոհ է մնացել 66-ամյա երգչուհու համերգից։ Նրա ելույթներից վրդովված երկրպագուները քննադատել են երգչուհուն սոցիալական ցանցերում։ Իր ելույթը երգչուհին ստիպված էր եղել մեկ օր հետաձգել, իսկ երբ երկրպագուները վերջապես հայտնվել են դահլիճում, լսել են ոչ այն, ինչ սպասում էին։

«Լրիվ ֆոնոգրամա է»,-Instagram–ում հայտարարել է երգչուհու երկրպագուներից մեկը։ Մյուսն էլ գրել է, որ ամբողջ դահլիճն Ալեգրովային խնդրել է երգել «Իմպերատրիցա» եւ «Ուգոնշիցա» երգերը, սակայն նա կատարել է լրիվ այլ երգեր։

«Դահլիճում հնչում էին անհասկանալի եւ անծանոթ երգեր»,–վրդովված երկրպագուի խոսքը փոխանցում է «Комсомольская правда»-ն:

«Մարդիկ գնում են համերգ, որ լսեն այն երգերը, որոնք սիրում են եւ գիտեն։ Համերգի վերջին պահին մարդիկ վեր էին կենում եւ հեռանում։ Եթե ցանկանում ես նոր երգեր ներկայացնել, ապա ներկայացրու հեռուստատեսությամբ, որ մարդիկ իմանան, ինչ են գնում լսելու։ Շոու ընդհանրապես չկար։ Հագուստը մեկ անգամ է փոխել եւ փառք Աստծո» Այստեղ քննարկելու ոչինչ չկա»։

«Սարսափելի էր, ոչ թե համերգ։ Գնացել էինք հանգստանալու…Նոր երգերում հնարավոր չէր տարբերել բառերը, իսկ հներից մի քանի երգ էր։ Հիասթափեցրեց Իրինան»,- գրել է մեկ այլ երկրպագու, մյուսն էլ հավելել՝
«Համերգը վատ չէր, բայց մեկ այլ բան էինք ուզում»:

Սակայն, կային նաեւ երկրպագուներ, որոնք հաճելի տպավորություններ են ստացել Իրինա Ալեգրովային համերգից։ Նրանք ողջունել են երգչուհու ցանկությունը զարգանալ, նոր երաժշտական քայլեր կատարել եւ զարմացնել ունկնդիրներին, ոչ թե տեղում մնալ:

Загрузка...