«Գահերի խաղի» աստղը ցանկանում Էր բաց թողնել քասթինգը խոզաբուծարան այցելելու համար

242

Անգլիացի դերասանուհի Մեյսի Ուիլյամսը պատմել Է, որ քիչ Էր մնում բաց թողներ «Գահերի խաղը» սերիալում Արյա Սթարքի դերի համար լսումները: Նրա հետ հարցազրույցը հրապարակված Է InStyle-ում:

Ուիլյամսի խոսքով՝ քասթինգի օրն ինքն ուղեւորության Էր պատրաստվում խոզաբուծարան: Մանրամասնությունները նա չի ճշտել: Դերասանուհին նախագծի գլխավոր դերերից մեկն ստացել Է նախքան իր 14 տարին լրանալը:

Ուիլյամսին լսումներին մասնակցել Է համոզել գործակալներից մեկը, որը նրան նկատել Էր Բրիսթոլում կազմակերպված տաղանդների շոուի ժամանակ: Մինչ այդ նա պատրաստվում Էր դառնալ բալետի պարուհի:

Հունվարի սկզբին HBO հեռուստաալիքը հավաստել Է, որ «Գահերի խաղի» վերջին՝ ութերորդ եթերաշրջանը կթողարկվի 2019 թվականին՝ չճշտելով ժամկետը: Հայտնի Է, որ եթերաշրջանը բաղկացած կլինի վեց Էպիզոդներից: Սերիալն ալիքով թողարկվում Է 2011 թվականից:

Загрузка...