Մահացել Է բրիտանացի տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը

188

Մարտի 14-ին 76 տարեկան հասակում վախճանվել Է բրիտանացի
տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը: Այս մասին, հայտնում Է The Guardian թերթը՝ վկայակոչելով նրա ընտանիքի հայտարարությունը: «Նա մեծ գիտնական Էր եւ արտասովոր մարդ, որի գործը եւ ժառանգությունը կապրեն երկար տարիներ»,- ասել են գիտնականի երեխաները՝ Ռոբերտը, Թիմոթին եւ Լյուսին:

Սթիվեն Ուիլյամ Հոքինգը ծնվել Է 1942 թվականի հունվարի 8-ին Օքսֆորդում: 1963 թվականին նրան ախտորոշել են ամիոտրոֆիկ սկլերոզ: Եվս 22 տարի անց՝ թոքաբորբից հետո, գիտնականը ենթարկվել Է շնչափողահատման, ինչի հետեւանքով կորցրել Է խոսելու ունակությունը եւ սկսել Է օգտվել խոսքի սինթեզատորից:

Սակայն ծանր հիվանդությունը Հոքինգին չխանգարեց դառնալու արդիականության ամենահայտնի տեսաբան-ֆիզիկոսներից մեկը: Հոքինգի գիտական հետազոտությունների հիմնական բնագավառը տիեզերաբանությունն Է եւ քվանտային գրավիտացիան, նա շատ ժամանակ Է նվիրել սեւ անցքերի ուսումնասիրմանը: Սթիվեն Հոքինգը բազմաթիվ գիտահանրամատչելի գրքերի հեղինակ Է, ներառյալ «Ժամանակի համառոտ պատմություն», «Սեւ խոռոչները եւ երիտասարդ տիեզերքները», «Աշխարհն ընկույզի կեղևի մեջ» գործերը եւ այլ գրքեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Загрузка...