Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյան vs Սերգեյ Կարյակին

113

Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում առաջին հանգստյան օրվանից հետո մարտի 14-ին կանցկացվի չորրորդ տուրը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ուժերը կչափի ռուս Սերգեյ Կարյակինի հետ։

Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18։00-ին։ Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի ու ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ եւ սպիտակներով պարտվել ռուս Վլադիմիր Կրամնիկին։

Հավակնորդների մրցաշար, չորրորդ տուր

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Լեւոն Արոնյան (Հայաստան)

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) – Ուեսլի Սո (ԱՄՆ)

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) – Դին Լիրեն (Չինաստան)

Մրցաշարային դրությունը երրորդ տուրից հետո. Կրամնիկ՝ 2.5 միավոր, Մամեդյարով, Կարուանա՝ 2-ական, Դին Լիրեն, Գրիշչուկ՝ 1.5-ական, Արոնյան, Կարյակին՝ 1-ական, Սո՝ 0.5:

Երկու շրջանով անցկացվելիք հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։

Загрузка...