Դոլարի անկումը շարունակվում է, իսկ եվրոն թանկացել է 1,6 դրամով

169

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 14-ին, կազմել է 480.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.16 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 594.00 դրամ (աճել է 1.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 670.04 դրամ (աճել է 3.04 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.44 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 254.97 դրամ, ոսկի՝ 20,428.03 դրամ, պլատին՝ 14,933.97 դրամ։

Մարտի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

 

Загрузка...