Արգնետինայի Մ–20 թիմի նախկին մարզիչը գլխավորեց Հայաստանի Մ–19 հավաքականը

168

Հինգ արգենտինացի մարզիչներ կաշխատեն ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականների հետ, հաղորում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի Մ–19 հավաքականը գլխավորել է Ֆերնանդո Արիել Բատիստան, որը նախկինում աշխատել է Արգենտինայի Մ–20 թիմի հետ։

Գաբրիել Դարիո Դի Նոյան նշանակվել է Հայաստանի Մ–17 թիմի գլխավոր մարզիչ։ Կրիստիան Լեոնարդո Պալանդելան կլինի Մ–17 եւ Մ–19 հավաքականների ֆիզպատրաստության մարզիչը։

Նիկոլաս Բատիստա Ռոդրիգեսը նշանակվել է երկու թիմերի դարպասապահների մարզիչ, իսկ Բրունո դե Բրիտե Գաբրիելը՝ մարզիչ–վերլուծաբան։

Загрузка...