Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ անմիջապես մեկնել եմ դեպքի վայր. Վ. Էնֆիաջյան

255

Առավոտյան տեղեկացա, որ Հաղթանակ կամրջից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել և ցանկանում է հանդիպել անձամբ Գագիկ Ծառուկյանին։
Նույն պահին տեղեկացրել եմ պրն. Ծառուկյանին և նա իմանալով, որ տարածության առումով մոտ եմ դեպքի վայրին, իր հանձնարարությամբ անմիջապես մեկնել եմ դեպի Հաղթանակ կամուրջ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու ու պրն. Ծառուկյանի անունից քաղաքացուն լսելու և պարզելու, թե ինչ է նա ցանկանում, մինչև Գագիկ Ծառուկյանն անձամբ կհասնի դեպքի վայր։
Շտապ հասնելով պարզ դարձավ, որ իրավապահ մարմիններին արդեն հաջողվել էր կանխել դեպքերի անդառնալի զարգացումները։
Իրավիճակը ներկայացրել եմ պրն. Ծառուկյանին և տեղեկացրել, որ իր մոտենալու անհրաժեշտությունն այլևս չկա:

Загрузка...