Ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Բրիասկո-Բալեկյանն արդեն Երևանում է

392

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Նորբերտո Բրիասկո-
Բալեկյանն արդեն Երևանում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արգենտինայից ժամանած ֆուտբոլիստին օդանավակայանում
դիմավորել են հայ երկրպագուները և լուսանկարվել նրա հետ:
Բրիասկո-Բալեկյանն առաջին անգամ է հրավեր ստացել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից: Բրիասկոն ծնվել է 1996 թվականին: 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում: Ֆուտբոլիստի հասակը 182 սմ է: Երկու մրցաշրջանի ընթացքում Բրիասկոն «Ատլետիկո Ուրական»-ի կազմում, ընդհանուր առմամբ, խաղացել է 1644 րոպե (23 խաղ) և դարձել է 4 գոլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արտերկրում
հանդես եկող 13 ֆուտբոլիստի է հրավիրել՝ ընկերական խաղերին մասնակցելու համար:
Մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ նույն մարզադաշտում՝ Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը:

Загрузка...