Հակաբիոտիկների երկարատեւ ընդունումը 27 տոկոսով մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը

61

Հակաբիոտիկները զգալիորեն մեծացնում են կանանց շրջանում սրտային հիվանդությունների հետեւանքով վաղաժամ մահվան հավանականությունը, նախազգուշացնում են Թուլեյնի համալսարանի եւ Հասարակական առողջության Հարվարդի դպրոցի գիտնականները: Հետազոտության մասնակիցները, որոնք 2 կամ ավելի ամիս հակաբիոտիկներ են ընդունել, 58 տոկոսով ավելի հաճախ են մահացել սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Իսկ ցակացած պատճառով (քաղցկեղից բացի) վաղաժամ մահվան հավանականությունը նրանց շրջանում 27 տոկոսով էր բարձր:

Գիտնականների խոսքով՝ հնարավոր է, որ սա կապված է հակաբակտերիալ դեղամիջոցների աղիներին հասցրած լուրջ վնասի հետ:

Հետազոտությանը մասնակցել է 60 տարեկանից մեծ 37 510 կին: Հետազոտության մեկնարկի պահին մասնակիցների մոտ սրտային հիվանդություններ կամ քաղցկեղ չի ախտորոշվել: Գիտնականները պարզել են՝ արդյոք կանայք հակաբիոտիկներ օգտագործել են, որից հետո նրանց 4 խմբի են բաժանել: Առաջին խմբում ընդգրկվել են ընդհանրապես հակաբիոտիկներ չընդունած կանայք, երկրորդում ընդգրկված մասնակիցները դրանք ընդունել են 15 օրից ոչ պակաս, երրորդ խմբում ընդգրկված կանայք հակաբիոտիկներ են ընդունել 15 օրից մինչեւ 2 ամիս, իսկ չորրորդ խմբում ընդգրկվել են նրանք, ովքեր այս դեղամիջոցներն օգտագործել են 2 ամիս եւ ավելի:

Հետազոտողները սերտ փոխկապվածություն են հայտնաբերել հակաբիոտիկների ընդունման եւ վաղաժամ մահվան միջեւ: Վտանգը մեծացել է կուրսի տեւողությանը զուգահեռ: Մասնակիցները, որոնք հակաբիոտիկներն ընդունել են 2 ամիս եւ ավելի, հաճախակի են ժամկետից ավելի վաղ մահացել:

Մասնագետները հաշվի են առել գոծոնները, որոնք կարող էին ազդել արդյունքների վրա, ինչպիսին են՝ ճարպակալումը, սննդակարգը, հակաբիոտիկներ ընդունողի տարիքը, այլ դեղերի ընդունումը եւ կենսակերպը, սակայն այս գործոնները արդյունքների վրա քիչ են ազդել:

Загрузка...