1.8 C
Yerevan
Նոր թրենդ. մայրերը նախընտրում են ծննդաբերել լոտոսային եղանակով

Նոր թրենդ. մայրերը նախընտրում են ծննդաբերել լոտոսային եղանակով

203

Երեխայի ծնունդը բարդ գործընթաց է: Ապագա մայրերը փորձում են այն առավելապես հարմար դարձնել իրենց և երեխայի համար: Սակայն, վերջին շրջանում շատերը նախընտրում են նորարարական մեթոդը, որն ըստ որոշ մասնագետների, կարող է վտանգավոր լինել նորածնի համար: Լոտոսային ծննդաբերություն. նոր թրենդ, որի ժամանակ պորտալարը չեն կտրում ծննդաբերությունից անմիջապես հետո և երեխան մոր պորտալարով կապված է մնում մայրական ընկերքին մինչև պորտալարն ինքնուրույն չորանում և պոկվում է: Սովորաբար դա տևում է մոտ երկու շաբաթ: Այս մեթոդը համարվում է բնական ծննդաբերության տեսակներից մեկը: Դրա կողմնակիցները պնդում են, որ լոտոսային ծննդաբերության շնորհիվ նորածիններն ավելի հեշտ են ընտելանում նոր աշխարհին։ Ապահովվում են հավելյալ սնունդով, օրինակ` թթվածնով հարուստ արյուն, որը կանխում է անեմիան: Բայց լոտոսային ծննդաբերության կողմնակից մասնագետներն ու համապատասխան հետազոտությունները խոսում են միայն երեխայի կյանքի առաջին 1-3 րոպեների մասին, խոսքը ժամերի կամ առավել ևս օրերի մասին չէ: Մանկաբարձների ամերիկյան ասոցիացիան թույլ է տալիս պորտալարը պահել մինչև 5 րոպե, միաժամանակ նշելով, որ ամենաօգտակար, թթվածնով հարուստ արյունը երեխան ստանում է առաջին 1-2 րոպեների ընթացքում: 1 կամ երկու շաբաթը ոչ միայն օգուտ չի տալիս, այլև կարող է վտանգել երեխայի կյանքը:

Լոտոսային ծննդաբերության դրական կողմերը.

  • Աստիճանական անցում հանգիստ միջավայրից պակաս հարմարավետ միջավայր
  • Նորածնի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր օրգանները սկսում են գործել հերթականությամբ:
  • Երեխայի արյունատար համակարգի հավելյալ սնուցում, նորածինն ընկերքից ստանում է է մոտ 100մլ թթվածնով հարուստ արյուն:
  • Արյան միջոցով երեխան ստանում է անհրաժեշտ հորմոններն ու ցողունային բջիջները:
  • Ալբումինի սպիտակուցի շնորհիվ թոքերից հեղուկը արագ է հեռանում
  • Անեմիայի կանխարգելում
  • Պորտալարի հեռացումից հետո վերքը մշակելու անհրաժեշտության բացակայություն
  • Երեխայի մոտ հարթ և գեղեցիկ պորտի ձևավորում:

Ամբողջությամբ՝ newmag.am

Загрузка...