Ախալցխայում 23-ամյա ծննդկան է մահացել, հարազատները մեղադրում են բժիշկներին

405

Ախալցխայի «Իմեդի» հիվանդանոցում մահացել է 2 օր առաջ ծննդաբերած, 23-ամյա մի կին: Հիվանդանոցում պնդել են, որ կնոջ եւ երեխայի հետ ամեն ինչ կարգին է, հաղորդում է Jnews.ge-ն:

Մահացածի հարազատները մեղադրում են բժիշկներին: Նրանք նշում են, որ Ռուզաննա Չախոյանը ծննդաբերել է մարտի 28-ին, իսկ այսօր՝ մարտի 30-ին, նրանց զանգել եւ հաղորդել են ողբերգության մասին: Բժիշկները նրան մահացած գտել են զուգարանում: Մահացածի հորեղբայրն ասում է, որ եթե իրենց ասեին, որ խնդիրներ կան, նրանք կտանեին Թբիլիսի: Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղի բնակչուհին առաջին անգամ էր ծննդաբերում:

«Նրանք ասացին, որ ամեն ինչ լավ է, միանգամից ինչ կարող էր պատահել», – ասել է մահացածի հորեղբայրը:

Մահացած կնոջ հարազատներն ու ծանոթները մարտի 30-ինն հավաքվել էին կլինիկայում եւ պատասխան էին պահանջում բոլոր հերթապահ բժիշկներից:

Կլինիկայի ղեկավար Դավիթ Մաիսուրաձեն հրաժարվել է պաշտոնական հարցազրույցից, պատճառաբանելով, որ հիմա մահացածի հարազատները գտնվում են լարված վիճակում, եւ նրանց կողմից արված մեկնաբանությունը կարող է ավելի շատ «կրակի վրա յուղ լցնել»: Սակայն, sknews.ge-ի լրագրողի հետ առանձնազրույցում զրույցում նա նշել է, որ եղել է ֆիզիոլոգիական ծնունդ, եւ կնոջ հետ ամեն ինչ նորմալ է եղել եւ հետաքննությունը կորոշի ամեն ինչ:

Կատարվելու է երկու հետաքննություն:

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ այս փաստի հիման վրա Վրաստանի Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասով ընթանում է հետաքննություն: Հոդվածը՝ անզգուշության հետեւանքով մահ, նախատեսում է ազատության սահմանափակում հինգ տարի ժամկետով կամ երկուսից չորս տարի ազատազրկում:

Загрузка...