ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ապրիլի պատերազմի հերոսների ընտանիքների անդամների հետ

398

Յուրաքանչյուր հայ մինչև կյանքի վերջը պետք է երախտապարտ լինի այն հերոսներին, որոնք արյունով պահեցին հայրենի հողն ու նվիրաբերեցին ամենաթանկը, որն ունեին. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ապրիլի պատերազմի հերոսների ընտանիքների անդամների հետ, հայտնել իր զորակցությունն ու լուծում տվել նրանց բարձրաձայնած բոլոր խնդիրներին: «Ոչ ոք ու ոչինչ չի կարող մեղմել կորստի այն մեծ ցավը, որը դուք զգում եք: Սակայն ուզում եմ վստահեցնել, որ որպես ձեր որդի, եղբայր ու հարազատ պատրաստ եմ ուժերիս ներածին չափով լինել ձեզանից յուրաքանչյուրի կողքին»,-հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: Բարեգործական հիմնադրամը հերոսների ընտանիքներին նաև ֆինանսական աջակցություն է ցուցաբերել:

Загрузка...