Փարիզյան մետրոյում ութամյա տղան կողոպտել է կնոջը

166

The Local պարբերականի լրագրող Իվի Բարոուզ–Թեյլորը պատմել է Փարիզի մետրոյի աննկատ և ճարպիկ գողերի մասին։ Փարիզն աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային քաղաքներից է։ Իսկ որտեղ զբոսաշրջիկներ, այնտեղ՝ գրպանահատներ։ Բայց խոսելով գողերի մասին՝ մենք սովորաբար հասուն տղամարդկանց ենք պատկերացնում, ոչ թե երեխաների։

Սակայն լրագրողին կողոպտել է մոտ ութ տարեկան մի տղա. նա դրանում համոզված է։

Աղջիկը նստած է եղել հետևի նստարանին, դռների մոտ և ստուգել է իր էլեկտրոնային փոստը՝ սմարտֆոնով։ Վագոն է մտել մի տղամարդ՝ իր երկու երեխաների հետ։ Եվ հենց որ դռները փակվելու նախազգուշացումը հնչել է՝ մոտ ութ տարեկան տղան լրագրողի ձեռքից ճանկել է հեռախոսը և դուրս է թռել գնացքից։

«Ես ճչացի հուզմունքից և վեր թռա տեղիցս։ Տղային մի խումբ տղամարդիկ էին սպասում դրսում։ Ես նորից նստեցի տեղս և նկատեցի մարդկանց ցավակցական հայացքները»,– հիշում է լրագրողը։

Առաջինը, ինչ արել է լրագրողը՝ զանգել է բջջային օպերատորին, որպեսզի վերջինս արգելափակի իր սիմ քարտը, ինչպես նաև բանկ՝ որպեսզի գողերը չկարողանան օգտվել իր հաշիվներից։

Լրագրողը խորհուրդ է տալիս հեռախոսը պայուսակում կամ գրպանում պահել և անհարմար չզգալ հեռու մնալ այն մարդուց, ով կասկածելի է թվում, նույնիսկ, եթե դա երեխա է։

Загрузка...