Զինված հարձակում Երևանում. «Ֆասթ Կրեդիտից» գողացել են 6 միլիոն դրամից ավելի գումար

184

պրիլի 2-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 22:00-ի սահմաններում դիմակավորված հանցագործը զենքի նմանվող առարկայով զինված ներս է մտել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպություն և այնտեղից հափշտակել 6մլն 300 հազար դրամի գումար: Այս մասին տեղեկացնում է Shashyan.com-ը:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ —հետախուզական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Загрузка...