Էմմա Ծառուկյանը Պատվավոր անդամի վկայագիր է ստացել

236

Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի անդամներն այցելեցին Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «ԴիԷմ Այ» կոնսուլտատիվ ախտորոշման բաժին, բաժնի ղեկավար Էմմա Ծառուկյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին՝ ծանոթանալով խոշոր ներդրման արդյունքում ստեղծված և նորագույն սարքավորումներով համալրված տարածաշրջանային եզակի կենտրոնի հնարավորություններին ու պացիենտների բուժման նորագույն մեթոդներին։ Այնուհետև Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի նախագահ Նարեկ Վանեսյանը՝ հիմք ընդունելով խորհրդի գործադիր մարմնի 2017 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը, հանդիսավոր կերպով ակնաբույժ Էմմա Ծառուկյանին հանձնեց Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի Պատվավոր անդամի կոչումը հավաստող վկայագիրը։ Էմմա Ծառուկյանի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է եզակի և նորագույն բժշկական սարքավորումներով համալրված «ԴիԷմ Այ» կոնսուլտատիվ ախտորոշման բաժինը։

 

 

 

Նյութի աղբյուր՝ politik.am

 

Загрузка...