Բրեդ Փիթը հանդիպում է 42-ամյա պրոֆեսորի հետ

176

Օրերս հայտնի է դարձել, որ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը վերջապես պայմանավորվել են իրենց ապահարզանի վերաբերյալ։ Մոտակա շաբաթների ընթացքում աստղերը պաշտոնապես կամուսնալուծվեն։

Daily Mail-ի փոխանցմամբ՝ 54-ամյա դերասանը հանդիպում է 42-ամյա պրոֆեսոր Ների Օքսմանի հետ։ Ու չնայած սիրային հարաբերությունների մասին դեռ խոսք չկա, մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ զույգը շատ ժամանակ է անցկացնում միասին։

Page Six-ն էլ իր հերթին գրում է, որ հենց Փիթն է առաջինը կապ հաստատել Ներիի հետ։

«Փիթն ու Ներին արագ լեզու գտան իրար հետ, քանի որ երկուսն էլ ճարտարապետության, արվեստի ու դիզայնի ֆանատներ են, ոչինչ ավելին։ Չնայած ոչ ոք չգիտի, թե ինչպես է ստացվել նրանց մտերմությունը»,- հայտնում են մոտ կանգնած աղբյուրները։

Փիթը հիմա զբաղված է իր Make it Right Foundation հիմնադրամի նախագծով, որը մատչելի բնակարաններ է կառուցում աղքատների համար։ Փիթի կողմից նախագծված տների առանձնահատկություններից է արևային էներգիայի գործածումը։ Դերասանի հիմնադրամն արդեն նման շենք է կառուցել Քանզասում ու Նյու Ջերսիում Կարինա փոթորկից տուժածների համար։

Օքսմանի մասին հայտնի է միայն, որ նա ծնվել է Իսրայելում ու բնակվում է ԱՄՆ-ում։ Ներին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է, ճարտարապետ, որի նախագծերն արդեն ցուցադրված են Փարիզի, Վիեննայի, Բոսթոնի, Նյու Յորքի թանգարաններում, նաև դիզայներ ու նկարիչ է։

Փիթն ու նա ընդհանուր կիրք ունեն ճարտարապետության հանդեպ։ Հիմա նրանք միասին աշխատում են համատեղ նախագծի վրա ու դրա համար էլ կանոնավոր հանդիպում են։

 

Загрузка...