Իլոն Մասկը բացահայտել է Hyperloop-ի որոշ հնարավորությունները

363

SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ առաջիկայում մտադիր է անցկացնել  Hyperloop բարձր արագությամբ տրանսպորտի թունելի թեստավորումը: Այս մասին ձեռնարկատերը նշել է Twitter-ի իր էջում, փոխանցում է Lenta-ն:

Մասկի խոսքով՝ վակուումային թունելում պարկուճը պետք է հասնի մոտ 500 կմ/ժամ արագության կամ ձայնի արագության գրեթե կեսին: Ըստ որում՝ արգելակման ճանապարհի երկարությունը պետք է կազմի ընդամենը մոտ 1,2 կմ:

Մասկը խոստովանել է, որ նման գաղափարը մի փոքր ֆանտաստիկ է թվում: Սակայն միաժամանակ նշել է, որ ամեն դեպքում փորձարկմանը հետեւելը հետաքրքիր կլինի:

Hyperloop-ը բարձր արագությամբ տրանսպորտի նախագիծ է, որը 2012 թվականին առաջարկել է SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը: Ըստ մտահղացման՝ ուղեւորներով պարկուճները պետք է տեղաշարժվեն հատուկ վակուումային թունելներում: Սա թույլ կտա շարժման արագությունը նկատելիորեն մեծացնել:

Ներկայումս պարկուճի շարժման արագության ռեկորդը պատկանում է Virgin Hyperloop One մրցակից ընկերությանը: Նրան հաջողվել է զարգացնել տրանսպորտային խցի մինչեւ 387 կմ/ժամ արագություն:

Загрузка...