Դոլարի փոխարժեքը վերականգնել է 2018 թվականի առավելագույն ցուցանիշը

432

Դոլարի փոխարժեքը վերականգնել է 2018 թվականի առավելագույն ցուցանիշը՝ բարձրանալով 58,77 ռուբլի նիշից վեր: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դոլարի փոխարժեքը կազմել է 58,77 ռուբլի, ինչը 0,53 տոկոսով ավելի է նախորդ սակարկությունների փակման մակարդակից:

Եվրոյի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 72,02 ռուբլի, վկայում են Մոսկովյան ֆոնդային բորսայի տվյալները:

Այսպիսով, ապրիլի 6-ի համեմատությամբ՝ եվրոն 0,64 տոկոսով արժեւորվել է:

Վերջին անգամ եվրոն մինչեւ 72 ռուբլի նիշին հասել էր 2017 թվականի օգոստոսին: Այդ ժամանակ վերլուծաբանները ռուբլու նկատմամբ դոլարի եւ եվրոյի փոխարժեքների աճը կապում էին նավթի համաշխարհային գների նվազման եւ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման սպասումների հետ:

Загрузка...