Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը «Матч ТВ»-ին

267

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից (4:1) առաջ հարցազրույց է տվել «Матч ТВ» հեռուստաալիքին։ Լոնդոնում 29-ամյա ֆուտբոլիստի հետ զրուցել է ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը։

Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի դեմ խաղում ստացած ծնկի վնասվածքի պատճառով Մխիթարյանը բաց է թողնելու ռուսական ակումբի հետ պատասխան հանդիպումը, որը կկայանա ապրիլի 12-ին Մոսկվայում: Ապրիլի 8-ին նա չմասնակցեց նաեւ «Սաութհեմփթոնի» դեմ Անգլիայի առաջնության 33-րդ տուրի խաղին, որում «Արսենալը» հաղթեց 3։2 հաշվով։

Այս ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 12 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: Նա նաեւ երկու անգամ ճանաչվել է ակումբի ամսվա լավագույն խաղացող:

Загрузка...