Սոցցանցերում մոր եւ ընկերոջ սպանությունների մասին հայտնած 23-ամյա ամերիկացին մահացած է հայտնաբերվել

272

23-ամյա ամերիկացի Քեյսի  Լորհորնը, որը սոցիալական ցանցերում հաղորդել էր, որ սպանել է իր մորը եւ ընկերոջը, մահացած է հայտնաբերվել: Նրա մարմինը հրազենային վնասվածքով հայտնաբերվել է ապրիլի 9-ի առավոտյան, Վոսսբուրգում (Միսիսիպի), գրում է ABCNews-ը:

Մինչ փախուստի դիմելը  Քեյսին սոցանցերում գրել էր, որ սպանել է մորն ու ընկերոջը: Դրանից հետո նա զանգել է, հայտնել սպանությունների մասին եւ հայտարարել, որ ցանկանում է ինքնասպան լինել:

Facebook-ի իր էջում նա գրել էր, որ կրակել է քնած ընկերոջ գլխին: Հետո մտել է մոր սենյակը եւ երկու անգամ կրակել:

Հանցագործության դրդապատճառների մասին չի հաղորդվում:

 

Загрузка...