Թրամփը Սիրիայի իրավիճակի պատճառով հետաձգել է Լատինական Ամերիկա այցը

216

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի իրավիճակի պատճառով չեղյալ է համարել Լատինական Ամերիկա ուղեւորությունը, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահ Թրամփը չի մասնակցի Պերուում՝ Լիմայում ամերիկյան պետությունների 8-րդ գագաթնաժողովին եւ չի մեկնի Բոգոտա (Կոլումբիա), ինչպես նախապես ծրագրված էր: Նախագահի խնդրանքով իր փոխարեն կմեկնի փոխնախագահը (Մայք Փենսը): Նախագահը Միացյալ Նահանգներում կմնա, որպեսզի ղեկավարի Սիրիային ամերիկյան պատասխանը եւ հետեւի աշխարհի իրադարձություններին»,- նշված է Սանդերսի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Վաշինգթոնը Սիրիայի իշխանություններին մեղադրել էր Դումայում քիմիական հարձակման համար եւ չէր բացառել ռազմական պատասխանը: Սիրիայի իշխանությունները բոլոր մեղադրանքները հերքել են:

Загрузка...