Դոլարը թանկացել է, իսկ ռուբլու անկումը շարունակվում է

505

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 10-ին, կազմել է 483.12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.36 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 597.96 դրամ (աճել է 4.29 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 685.79 դրամ (աճել է 3.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.52 դրամ (նվազել է 0.19 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 253.09 դրամ, ոսկի՝ 20,630.5 դրամ, պլատին՝ 14,296.29 դրամ։

Ապրիլի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

Загрузка...