Աստղագուշակ` ապրիլի 12-ի համար

128

Խոյ. Օրվա սկզբում աստղերը խորհուրդ են տալիս ցուցաբերել հնարավորինս մեծ ակտիվություն գործնական ոլորտում: Կարող եք նույնիսկ մասնակցել մասնագիտական որակավորումը բարձրացնող սեմինարների: Ցանկալի արդյունքի հասնելը կլինի բավական բարդ, սակայն ձեռք բերած արդյունքներն էլ կլինեն կայուն: Երեկոն հարմար է տնային հարցեր քննարկելու համար:

Ցուլ. Ցանկալի է, որ չափավորեք ակտիվությունը եւ փորձեք վարել հնարավորինս համակարգված կյանք: Մարդիկ, որոնց աշխատանքը կապված է մտավորի հետ, կզգան նյարդահոգեկան լարվածություն եւ հաճախ կհասնեն պոռթկման եզրին: Հարմար ժամանակ է ծխելը թողնելու համար:

Երկվորյակ. Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ կենտրոնանալ գործերի վրա եւ խուսացել ցանկացած զվարճանքից: Կարող եք ժամանակն օգտագործել ինքնակրթությանվրա: Եթե ցանկանում եք նոր հարաբերություններ սկսել կարեւոր մարդկանց հետ, ապա ցուցաբերեք նախաձեռնողականություն: Ազատ ժամանակ կարող եք առողջությունը վերականգնող պրոցեդուրաների այցելել:

Խեցգետին. Այսօր այս նշանի գեղեցիկ սեռին պատկանող ներկայացուցիչներին սպասվում են հաճելի անակնկալներ: Ձգտեք որքան հնարավոր է լինել տեսադաշտում: Դա կօգնի ձեզ կյանքի կոչել բազմաթիվ դրական ծրագրեր: Հարմար ժամանակ է վատ սովորություններից խուսափելու համար:

Առյուծ. Օրվա առաջին կեսը լինի շատ բարենպաստ: Ցանկացած գործ, որ այսօր կձեռնարկեք այդ ժամանակահատվածում, կկարողանաք ցանկալի ավարտի հասցնել: Սակայն այսօր կտրականապես խորհուրդ չի տրվում շտապողականություն ցուցաբերելը: Կարող եք այցելել ֆիթնես ակումբ կամ գեղեցկության սրահ:

Կույս. Օրը հարմար է ակտիվ գործողությունների համար: Ուշադիր եղեք` սխալվելու հավանականությունը մեծ է: Դժվարություններ կարող են առաջանալ հապճեպ կայացված որոշումների հետեւանքով: Այսօր նվազագույնի հասցրեք շփումները եւ կարեւոր հարցերի քննարկումները:

Կշեռք. Այսօր կարող եք ապագայի պլաններ կազմել:Հաջող են ընթանում այն բոլոր գործերը, որոնք կապված են կրթության հետ:Կրթությունը ոչ միայն օգտակար կլինի այսօր ձեզ համար, այլ նաեւ հաճելի: Հարմար ժամանակ է նաեւ սպորտով զբաղվելու համար:

Կարիճ. Խուսափեք վեճերից, հատկապես ղեկավարության հետ բանավեճի մեջ մտնելուց: Մի զրկեք ձեզ հանրային միջոցառումների մասնակցության հաճույքից: Հարմար օր է սիրելիին անակնկալներ մատուցելու համար: Կարող եք նաեւ գնումներ կատարել:

Աղեղնավոր. Այսօր կարող եք բազմաթիվ հարցեր կարգավորել: Եթե զբաղեցրած պաշտոնի կամ աշխատանքի հետ կապված զգում եք, որ ամեն բան չէ, որ ձեր սրտով է, ապա կարող եք սկսել նոր եւ ավելի հեռանկարային գործեր փնտրել: Հարմար օր է գործնական ուղեւորությունների համար:

Այծեղջյուր. Օրը կհապանջի ձեզանից նշանակալի ֆիզիկական եւ էմոցիոնալ ուժերի ծախսում: Այն ինչ կկատարվի այսօր ձեր շուրջը, ընդունեցեք որպես քննություն: Խորհուրդ չի տրվում ղեկավարության օգնությանը դիմելը: Հարմար ժամանակ է նոր ծանոթությունների, ռոմանտիկ նոր հարաբերությունների մեկնարկի համար: Եթե մեքենա եք վարում, զգույշ եղեք ղեկին գտնված ժամանակ:

Ջրհոս. Այսօր կարող եք նոր գործեր սկսել, հեռանկարային մեծամասշտաբ նախագծերում ներգրավվել: Ցանկացած վիճելի հարց կարգավորեցեք բանակցային եղանակով` հիմքում ունենալով փոխշահավետ զիջումները: Օրվա մեջ պահպանեցեք բարձր տրամադրությունը, այն այսօրվա ձեր հաջողության գրավականներից է:

Ձկներ. Հիանալի ժամանակ է բանակցություններ վարելու, գործնական ճամփորդությունների, խոշոր գնումների համար: Հատկապես ուշադիր եղեք այն գործարքներին եւ բանակցություններին, որոնք ունեն լուրջ ֆինանսական բաղադրիչ եւ երկարաժամկետ հեռանկարի համար են նախատեսված: Հարմար ժամանակ է մտավոր աշխատանքով զբաղվելու համ

 

Загрузка...