«ՀԺ».ԵՊՀ անվտանգության պետը հարձակվել է ուսանողների վրա, քաշքշել նրանց

168

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մի խումբ ուսանողներ Երևանի պետական համալսարանում իրազեկման ակցիա են իրականացրել ապրիլի 13-ին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքի մասին և բաժանել են #ԻմՔայլը շարժման թռուցիկները:

«Իրազեկման ընթացքում ԵՊՀ անվտանգության պետը հարձակվել է ուսանողների վրա, քաշքշել նրանց և խլրել թռուցիկները: Նա ուսանողներից մեկին մեղադրել է ԵՊՀ-ում պաստառներ թաքցնելու համար:

ԵՊՀ աշխատկազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը քաշել է ուսանողուհիներից մեկի ձեռքից և գոռացել՝ էս ի՞նչ եք անում, քաղաքական թռուցիկ եք բաժանում: Նա հրել է ուսանողուհուն:

Ուսանողները միջադեպի մասին ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Загрузка...