Ռոնալդուն թարմացրեց սեփական ռեկորդը

130

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում 11 մետրանոցից գրավելով Թուրինի «Յուվենտուսի» դարպասը, թարմացրել է սեփական ռեկորդը:

33-ամյա Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայում գոլ է խփում 11-րդ խաղում անընդմեջ, գրում է Marca-ն:

Բացի այդ, պորտուգալացինդարձավ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվում է այս մրցաշարում 10 գոլ խփել նույն թիմին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Արքայական ակումբն ուժեղ էր գտնվել 3:0 հաշվով, իսկ Մադրիդում կայացած պատասխան խաղում «Յուվենտուսը» հաղթեց 3:1 հաշվով եւ լքեց պայքարը: Ռոնալդուն Իտալիայի չեմպիոնի դարպասը գրավեց ավելացված ժամանակի 7-րդ րոպեին:

Загрузка...