Չորս չարդարացված բարդույթ, որոնցով տառապում է յուրաքանչյուր կին

188

1. «Ես գեր եմ»

Դա երեւի ամենատարածված բարդույթն է, որին կյանքում գոնե մեկ անգամ յուրաքանչյուր կին բախվում է: Նույնիսկ բացահայտ նիհարիկները միշտ չէ, որ գոհ են իրենց քաշից, չնայած այդ մասին չեն խոստովանում: Հոգեբանները խորհուրդ են տալիս ընդունել եւ սիրել ձեր մարմինը: Լավ խորհուրդ է, սակայն ոչ բոլորի մոտ է դա ստացվում: Կա մեկ այլ ելք եւս՝ հին բարի սպորտը: Եթե կասկածում եք ձեր ֆիզիկական գրավչությանը, ապա վազքով գնացեք մարզադահլիճ: Նիհարիկներին էլ է դա օգտակար՝  կամրացնեն մկանները եւ էլ ավելի հմայիչ կդառնան:

2. «Ես ծեր եմ»

Սա արդեն սեփական հասցեին այնքան էլ ենթադրյալ մեղադրանք չէ: Եթե կինը 25 տարեկանից մեծ է, նա կսկսի շարունակ մտածել իր տարիքի մասին: Դե ինչ… Դրա դեմ կարելի է պայքարել միայն մեկ միջոցով՝ պարզապես մոռանալ այն մասին, ինչ գրված է անձնագրում: Իսկ ավելի լավ է այն այնպես թաքցնել, որ հետո ինքներդ էլ չգտնեք: Իսկ եթե հայելու մեջ  ձեր արտացոլանքը ձեզ միանգամայն բավարարում է, ապա տարիքի մասին անհանգստանալ չարժե: Ի դեպ, այս մասին եւս հոգեբաններն են հայտարարել:

3. «Իմ կուրծքը փոքր է»

Դե իսկ ո՞ւմ կուրծքն է մեծ: Պամելա Անդերսոնի՞: Գիտե՞ք, որ այս հարցում համընկել են շատ գործոններ՝ ե՛ւ ժառանգականությունը, ե՛ւ կլիման, ե՛ւ պլաստիկ վիրահատությունների համար փողը: Ոչ բոլորի բախտն է այդպես բերում: Իսկ եթե անկեղծ, ապա հազվադեպ է հնարավոր մեծ չափի գեղեցիկ կուրծք տեսնել. այդպես են ասում հենց տղամարդիկ: Այո-այո, մի՛ զարմացեք: Տղամարդիկ գեղագետներ են, նրանց համար կարեւոր է կրծքի գեղեցիկ ձեւը, այլ ոչ թե չափը: Այնպես որ, հուսահատվելու ժամանակը չէ, այլ անմիջապես խանութ գնալու՝ գեղեցիկ կրծկալի եւ այլ իրերի ետեւից, որոնք փոքր կուրծքը կվերածեն հաղթաթղթի:

4. «Առավելությունը որպես թերություն»

Որոշ բարդույթներ հազվադեպ են հանդիպում, բայց դրանք եւս գոյություն ունեն: Ո՞վ կմտածեր, որ որոշ կանայք իրոք բարդույթավորվում են նրանից, որ ամուսնուց ավելի քիչ են վաստակում: Այս փաստը նրանց ինքնագնահատականին այնպես ուժգին է հարվածում, որ երբեմն հոգեբանի օգնության անհրաժեշտություն է առաջանում: Մինչդեռ դա միանգամայն նորմալ է շատ երկրներում, այդ թվում՝ մեր: Բայց եթե բարդույթն այդքան ուժեղ է, ապա խնդրի լուծումը միայն մեկն է՝ ավելի շատ վաստակել, այլ ոչ թե ժամանակը վատնել այն մտքի վրա, թե որքան վատ եք ձեզ զգում: Իսկ եթե դուք սկսեք ավելի շատ փող ստանալ, քան ձեր ամուսինը, արդեն նրա մոտ բարդույթներ կառաջանան: Կարդացեք, թե ինչպես պետք է ձեզ պահեք, եթե ամուսինն ավելի քիչ է վաստակում:

Загрузка...