Անդրես Ինյեստան կարիերան կշարունակի Չինաստանում

416

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարիերան կշարունակի Չինաստանում: Իսպանացի ֆուտբոլիստը համաձայնության է հասել «Տյանցզին Ցյուանցզյանի», հաղորդում է Catalunya Radio-ն:

Սպասվում է, որ կողմերը կկնքեն երեք տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: 33-ամյա ֆուտբոլիստը երեք տարում կստանա 37 միլիոն դոլար:

«Հնարավոր է, որ սա «Բարսելոնայի» կազմում իմ վերջին խաղն էր Չեմպիոնների լիգայում»,- ասել էր ֆուտբոլիստը քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռոմային» 0:3 հաշվով պարտվելուց հետո:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ինյեստան մասնակցել է 24 հանդիպման, խփել է 1 գոլ:

Загрузка...