Չինաստանում երեխա է ծնվել կենսաբանական ծնողների մահից 4 տարի անց

135

Չինաստանում երեխա է ծնվել, ում ծնողները դեռեւս 4 տարի առաջ զոհվել էին ավտովթարից: Մահվանից կարճ ժամանակ առաջ՝ դեռ 2013 թվականին Շեն Ջի եւ Լյու Կսի ամուսնական զույգը մի քանի սաղմ էր սառեցրել՝ հետագայում երեխա ունենալու հույսով: Սաղմերը տեղափոխելուց 5 օր հետո զույգը զոհվել է վթարի ժամանակ: Նրանց ծնողները զավակների մահից հետո դատարանում երկար ժամանակ պայաքարում էին այս սաղմերն օգտագործելու իրավունքի համար: Վերջապես թույլտվություն ստանալով՝ նրանք փոխնակ մայր են գտել, որը կրել եւ տղա է ծննդաբերել:

Загрузка...