Դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է 2245 աշակերտ, որոնցից դիպլոմի են արժանացել 314-ը

162

Երեւան քաղաքի պատմության թանգարանում հանդիսավոր միջոցառմամբ ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները: Ամենաբարձր արդյունք ցուցաբերած 44 աշակերտ պարգեւատրվել է առաջին կարգի դիպլոմով:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով դիպլոմակիրներին՝ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը վստահեցրել է, որ նմանատիպ արդյունքներ ցուցաբերող աշակերտները պատրաստ են Հայաստանը ներկայացնելու տարբեր միջազգային օլիմպիադաներում:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին, քանի որ գրանցված ձեռքբերումները նրանց քրտնաջան աշխատանքի արդյունք են, ինչպես նաեւ հանձնաժողովների նախագահներին եւ անդամներին՝ աշակերտներին ըստ արժանավույն գնահատելու համար: Այս երեխաները պատիվ են բերում ինչպես քաղաքամայր Երեւանին, այնպես էլ ամբողջ հանրապետությանը»,-  նշել է Արամ Սուքիասյանը:

Նշենք, որ 16 առարկաներից անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է 2245 աշակերտ, որոնցից դիպլոմի են արժանացել 314-ը: Նրանցից 126-ը՝ երկրորդ կարգի, իսկ 144-ը երրորդ: 468 աշակերտ էլ իրավունք են ստացել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին:

Загрузка...