Սալահը ճանաչվեց Պրեմյեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ եւ սահմանեց ռեկորդ

362

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է Անգլիայի Պրեմյեր լիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Պրեմյեր լիգայի կայքը:

Նախորդ ամիս նա մասնակցել է 4 հանդիպման եւ դարձել 6 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Այս մրցաշրջանում Սալահը երրորդ անգամ է ճանաչվում Պրեմյեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: 25-ամյա հարձակվողը նման պատվի արժանացել էր նաեւ նոյեմբերին ու փետրվարին:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Եգիպտոսի հավաքականի առաջատարը խփել է 29 գոլ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Պրեմյեր լիգայի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում էին նաեւ Սոն Հյոն Մինը («Տոտենհեմ»), Ռոմելու Լուկակուն («Մանչեսթեր Յունայթեդ»), Դավիդ Սիլվան («Մանչեսթեր Սիթի»), Չենկ Տոսունը («Էվերտոն») եւ Քրիս Վուդը («Բարնլի»):

Загрузка...