Շախմատ. Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնության առաջատարների խմբում է

192

Սլովակիայում կայացել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 6-րդ տուրը:

Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը տոնել է մրցաշարում իր 4-րդ հաղթանակը և միացել առաջնության առաջատարների խմբին, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մեր երկու ներկայացուցիչները՝ Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը, մրցել են միմյանց դեմ: Հետաքրքիր ընթացք ունեցած պարտիայում ուժեղ է գտնվել Մկրտչյանը: Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություններ են կրել:

6-րդ տուրից հետո 5 շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյանը, աշխարհի կանանց նախկին չեմպիոններ Մարիա Մուզիչուկը, Աննա Ուշենինան, Եվրոպայի գործող չեմպիոն Նանա Ձագնիձեն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վալենտինա Գունինան վաստակել են 5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:

Загрузка...