2017-ին մահապատիժների թիվն աշխարհում նվազել է շուրջ 20 տոկոսով

274

2017-ին աշխարհում շուրջ 20 տոկոսով պակաս է մահապատիժ սահմանվում՝ ի տարբերություն դրան նախորդող ռեկորդային տարվա։ Այս մասին հայտնում է Amnesty International կազմակերպությունը։

«Լավատեսություն է հաղորդում այն, որ 2017-ին սահմանված մահապատիժների թիվը հասել է 2591-ի, ինչը զգալիորեն քիչ է ռեկորդային 3117 մահապատժից, որը գրանցվել է 2016-ին»,-ասվում է կազմակերպության մամլո ասուլիսում։

Նշվում է, որ այդ տվյալները չեն ներառում հազարավոր մահապատիժները, որոնք սահմանել և իրականացրել է Չինաստանը։

Մահապատիժն իրագործելու թիվը ևս նվազում է երկրորդ տարին անընդմեջ։

2017-ին Amnesty International-ը 23 երկրում մահապատժի առնվազն 993 դեպք է գրանցել՝ 4 տոկոսով պակաս, քան 2016-ին և 30 տոկոսով պակաս, քան 2015-ին։

Սակայն կազմակերպությանն անհանգստացնում է մահապատիժ կիրառելու «տագնապ առաջացնող» միտումը։

Նշվում է, որ 15 երկրում մահապատիժներ սահմանվել և կատարվել են թմրանյութերի հետ կապված գործերի պատճառով, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է։

Загрузка...