Հռոմի Պապը կոչ է արել միավորել ջանքերը՝ Սիրիայում խաղաղության հասնելու համար

118

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն անհանգստություն է հայտնել Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կոչ արել ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը` խաղաղության հասնելու համար։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է կիրակնօրյա ավանդական քարոզի ավարտից հետո։

«Ես խորապես անհանգստացած եմ աշխարհում ստեղծված իրավիճակով, չնայած միջազգային հանրության ունեցած բոլոր գործիքներին, դժվարությամբ են ձեռնարկվում Սիրիայում և այլ հակամարտությունների տարածաշրջաններում խաղաղության հասնելու ընդհանուր քայլեր։ Ես անընդհատ աղոթում եմ և բոլոր պատասխանատու քաղաքական գործիչներին կոչ եմ անում ջանքեր ձեռնարկել հանուն խաղաղության»,- ասել է Պապը:

Աղբյուրը գրում է նաև, որ Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սիրիայի իրավիճակը հեռախոսով քննարկել է Հռոմի Պապի հետ: Ռուս ուղղափառ եկեղեցին և Վատիկանը անհանգստացած են Մերձավոր Արևելքում քրիստոնյաների վիճակով:

Աղբյուր` Panorama.am

Загрузка...