Թրամփին զայրացրել է փաստը, որ Փարիզն ու Բեռլինը ավելի քիչ ՌԴ դիվանագետների են արտաքսել

290

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կատաղել է»՝ իմանալով, որ Ֆրանսիան, Գերմանիան և եվրոպական մյուս երկրները ավելի քիչ թվով ռուս դիվանագետների են արտաքսել, քան Միացյալ Նահանգները։ Այս մասին հաղորդում է Washington Post-ը։

Պարբերականի տվյալներով՝ Թրամփն իր վարչակազմի աշխատակիցներին բացատրել է, որ արտաքսված դիվանագետների թվով ԱՄՆ-ն «կհամապատասխանի եվրոպացի գործընկերներին»։ Այդ պատճառով ԱՄՆ առաջնորդը սկսել է զայրացած բղավել՝ իմանալով, որ Ֆրանսիան և Գերմանիան ավելի քիչ թվով ՌԴ դիվանագետների են արտաքսել, քան գրված էր պարբերականներում։

Նշվում է, որ Թրամփին չէին կարողանում հանգստացնել՝ բացատրելով, որ ընդհանուր առմամբ եվրոպական երկրները նույն թվով դիվանագետների են արտաքսել։

Загрузка...