Գիտնականներն պարզել են, թե ինչպես է պետք գարեջուրը խմել

213

Հադերսֆիլդի համալսարանի մասնագետները պարզել են, թե որ գավաթն է ամենահարմարը գարեջուր խմելու համար:

Պրոֆեսոր Վիլյամ Լիի անցկացրած հետազոտություններից հետո պարզվել է, որ գարեջրի համար լավագույն գավաթը անսովոր ձև ունի: Այն հաստ ոտքի վրա է, իսկ ծայրերը նեղանում են՝ վերևի հատվածից դեպի ներքև: Արտաքինից այն մարտինիի կամ կոկտեյլների համար նախատեսված բաժակ է հիշեցնում: Պրոֆեսոր Լին բացատրել է, որ այդ ձևի բաժակը թույլ է տալիս, որ գարեջրի փրփուրն ավելի արագ նստի ապակե պատերին:

Guiness գարեջրի օրինակի վրա գիտնականը ցույց է տվել, որ այդպիսի բաժակում գազի պղպջակները ավելի քիչ են վեր բարձրանում, և դա բաժակի հաստ հատակի շնորհիվ է: Այժմ մասնագետները մտադիր են ստեղծել բաժակի նախատիպը, որի մեջ փրփուր չի առաջանա:

Загрузка...