Անջելինա Ջոլին ուշաթափվել և հիվանդանոց է ընկել

95

Հոլիվուդյան դերասանուհի և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին հիվանդանոց է ընկել: Միջադեպը ավելի շուտ է տեղի ունեցել, սակայն միայն հիմա է դրա մասին հայտնի դարձել:

Ջոլիին շտապօգնության մեքենան է տարել հենց իր տնից, որտեղ նա ուշագնաց էր եղել: Հիվանդանոցում աստղի մոտ ուժասպառություն են ախտորոշել:

Երկուշաբթի, ապրիլի 16-ին, Ջոլիի իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել: Նկարից պարզ երևում է, որ աստղը այնքան էլ լավ վիճակում չի գտնվում:

Նկարը Ջոլին այսպես է մեկնաբանել. «Որտեղ էլ որ ես լինեմ, միշտ մի պատուհան եմ գտնում և նայում պատուհանից՝ երազելով այլ տեղում հայտնվել»:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Ջոլին ֆիզիկապես հյուծված է: Աստղին մոտ կանգնած աղբյուրները հավաստում են, որ նա ֆիզիկական և հոգևոր առողջության հետ կապված խնդիրներ ունի: Նա կորցրել է ախորժակն ու քունը, ինչն էլ նրան ուժասպառության է բերել: Ջոլին՝ ինքը, հրաժարվում է ընդունել իր խնդիրները:

Загрузка...