Apple կթողարկի iPhone X-ի ոսկեգույն տարբերակը (լուսանկարներ)

115

Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է ներկայացնել iPhone X-ի ոսկեգույն տարբերակը, հայտնում է The Verge-ը:

Ընկերությունը նախորդ տարի ներկայացրել էր 1.000 դոլար արժողությամբ iPhone X-ի մոխրագույն և արծաթագույն տարբերակները: Այն ժամանակ ոսկեգույնը ևս պետք է ներկայացվեր, սակայն արտադրական խոչընդոտների պատճառով չի ներկայացվել:

Նշվում է, որ մոդելը վաճառքում կհայտնվի մի քանի ամսից:

iPhone X-ը, որը ջրակայուն է ու փոշի չի կլանում, ունի ավելի մեծ` 5.8 դյույմանոց էկրան, ապակյա պանել: Նոր սերնդի iPhone-ն այն աստիճան կատարելագործված է, որ լրացնում է Apple-ի հեռախոսների ու Android-սարքերի միջև եղած մրցակցության բացը:

Օրինակ՝ սարքի նորարարություններից են անլար լիցքավորման հնարավորությունը, դիմաճանաչողական գործառույթն ու OLED էկրանը: Մինչդեռ iPhone-ի նախորդ մոդելները համալրված էին LCD էկրանով:

 

Загрузка...