Լևոն Մկրտչյանը մագիստրոսական և ասպիրանտական կրթության որոշ մասը օտար լեզվով ապահովելու անհրաժեշտություն է տեսնում

122

Երեք տարվա ընթացքում մագիստրոսական կրթության 30 և ասպիրանտական կրթության 50 տոկոսը պետք է կազմակերպվի օտար լեզուներով: Ապրիլի 16-ին «Կրթություն և մասնագետ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով երկօրյա ֆորումում նման տեսակետ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը:

«Երեք տարվա ընթացքում մագիստրոսական կրթության 30 տոկոսը և ասպիրանտական կրթության 50 տոկոսը պետք է կազմակերպվի օտար լեզուներով: Մենք այդ ժամանակում պետք է վերաձևակերպենք, թե ինչ է նշանակում մագիստրոսական կրթությունը, գիտությունը: Անհրաժեշտ է համալսարաններին օգնել այս հարցում: Ճիշտ ձևակերպման դեպքում գործընկերներից՝ Համաշխարհային բանկից և Եվրամիությունից շատ լուրջ օգնություն կարող ենք ստանալ»,-ասաց Մկրտչյանը:

Նրա կարծիքով՝ այս տիպի կոնֆերանսները շատ կարևոր են կրթության կարիքներն ու պահանջները ճիշտ ձևակերպելու առումով: Անհրաժեշտ է մասնագետների արմատական վերապատրաստում, նաև օտար լեզուներով մասնագիտական վերաորակավորում:

Նախարարը գործնական խնդրանքով դիմեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին՝ ճիշտ ձևակերպել պահանջները, որ նախարարությունը կարողանա դրանք իրագործել: Ներկա միջազգային փորձագետներին Լևոն Մկրտչյանն առաջարկեց հայաստանցի մասնագետների հետ փորձի փոխանակում իրականացնել:

Загрузка...