Եղիսաբեթ II-ն ու թագավորական ընտանիքի մյուս անդամները նկարահանվել են շրջակա միջավայրի պաշտպանության մասին ֆիլմում

163

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը եւ թագավորական ընտանիքի մյուս անդամները՝ մասնավորապես, արքայազն Ուլիամը՝ կնոջ հետ եւ արքայազն Հարրին մասնակցում են բրիտանացի հայտնի հեռուստահաղորդավար եւ բնասեր սըր Դեվիդ Ատենբորոյի վավերագրական ֆիլմի նկարահանումներին, որը ստացել է «Թագուհու կանաչ մոլորակը» անվանումը, գրում է The Independent թերթը։

Դրվագներից մեկում երեւում է նաեւ ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլին, որի աջակցությամբ Նամիբիայում արգելոց է բացվել։

Ֆիլմը նվիրված է շրջակա միջավայրի ախտոտվածությանը, կլիմայի փոփոխությանը, ինչպես նաեւ «Համագործակցության առագաստ» անտառային արգելոցների պաշտպանության թագավորական ծրագրին։

Загрузка...