Հնդկաստանում 8 տղամարդ դատարանի առաջ է կանգնել 8-ամյա աղջնակին բռնաբարելու եւ սպանելու համար

221

Հնդկաստանում 8 տղամարդ դատարանի առաջ է կանգնել Ջամու եւ Քաշմիր նահանգներում 8-ամյա աղջնակին բռնաբարելու եւ սպանելու մեղադրանքով, որը համազգային վրդովմունք եւ իշխող կուսակցության քննադատություն էր հարուցել, փոխանցում է Reuters-ը:

Երեխային առեւանգել էին, պահել տաճարում եւ մեկ շաբաթ շարունակ բռնաբարել, որից հետո քարածեծ ու խեղդամահ էին արել:

Այս դեպքը հանգեցրել էր բողոքի ակցիաների՝ կապված մեղադրյալների աջակցության հետ, որն արտահայտել էին Հնդկաստանի իշխող կուսակցության մի քանի նախարարներ: Բողոքի ակցիաների ֆոնին հայտնի էր դարձել եւս մի բռնաբարության դեպքի մասին, որին մասնակցել էր իշխող կուսակցության օրենսդիր:

Նշենք, որ Դելիում ուսանող աղջկա վայրագ բռնաբարությունն ու սպանությունը ամբողջ երկրում զանգվածային ակցիաներ էր առաջացրել, որն այդ ժամանակվա իշխանությանը ստիպել էր նոր օրենքներ ընդունել, որոնք խստացնում էին բռնաբարության համար պատիժը, ներառյալ մահապատիժ:

Загрузка...