ԱՊՐԻԼԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

133

ԽՈՅԵՐ

Այսօր սիրելին ձեր առջեւ հիրավի անիրագործելի առաջադրանք կդնի: Սակայն եթե դուք կարողանաք այն լուծել, անչափ կբարձրանաք նրա աչքին:

ՑԼԵՐ

Այսօր Ամուրի նետերը կարող են ձեզ խոցել, եթե, իհարկե, ձեր ծրագրերի մեջ չի մտնում ձեր կյանքի ընթացքը փոխելը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր որքան հնարավոր է անծանոթներին քիչ պատմեք ձեր ընտանեկան խնդիրների մասին, որպեսզի հետո չփոշմանեք դրա համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր անձնական կյանքի միակ թշնամին կլինի տեխնիկան: Համացանցն ու բջջայինը չեն աշխատի, եւ դուք ստիպված կլինեք անցնել հաղորդակցման հին եղանակներին:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Եթե դուք այսօր սիրելիի հետ միասին գործեք, ապա սարեր շուռ կտաք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք ցանկություն չեք ունենա քննարկել ձեր կամ ձեր սիրելիի զգացմունքները, այլ միայն լինել միասին, ուրախանալ կամ տխրել իրարով:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր հիշողությունների օր է: Արժե հիշել ձեր առաջին` ուժգին սիրուն: Զանգահարեք նրան, նա անպայման կուրախանա դրանից:

ԿԱՐԻճՆԵՐ

Աստղերն այսօր խորհուրդ են տալիս ձեզ հետեւել ձեր ներքին ձայնին, անգամ եթե գիտակցությունն այլ բան է հուշում:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Լավ օր է, որպեսզի ոչինչ չանեք եւ հանգստանաք: Առաջին հերթին դա վերաբերում է կենցաղային հոգսերին:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելիին դժվար կլինի հասկանալ, թե ինչու են ձեր անձնական կյանքում իրադարձությունները զարգանում հենց այդ ուղղությամբ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Համոզված եղեք նրանում, որ դուք հստակ գիտեք, թե որտեղ է վերջանում ընկերությունն ու սկսվում սերը: Այսօր այդ սահմանը դուք հեշտությամբ կհատեք:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին բավականին լուրջ վեճ կարող է գցել ձեր եւ ձեր ընկերոջ միջեւ: Միգուցե այն պատճառով, որ նա չափից դուրս ազատ կպահի իրեն ձեր ընկերոջ հետ:

Загрузка...