Ռուբլին վստահորեն աճում Է աշխարհաքաղաքական ռիսկերի նվազման ֆոնին

234

Ռուսական արժույթը ապրիլի 17-ին սակարկությունների սկսվելուց
հետո շարունակում Է վստահորեն աճել աշխարհաքաղաքական ռիսկերի նվազման ֆոնին: Դոլարի փոխարժեքը իջել Է մինչեւ 60 ռուբլի, ինչի մասին վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ամերիկյան արժույթի փոխարժեքը Երեւանի ժամանակով ժամը 11:05-ին ընկել Է մինչեւ 60,86 ռուբլի (անկումը՝ 0,3 ռուբլի), եվրոյինը՝ մինչեւ 75,48 ռուբլի (անկումը՝ 0,24 ռուբլի): Աճում Է նաեւ նավթի արժեքը: Brent-ի արժեքը բարձրացել Է բարելի դիմաց մինչեւ 71,81 դոլար: Աճի միտում Է դիտվում նաեւ բաժնետոմսերի ռուսական շուկայում: Առավոտյան Մոսկվայի բորսայի ինդեքսը բարձրացել Է 1,6 տոկոսով՝ մինչեւ 2178 կետ, ՌՏՍ ինդեքսը՝ 3,8 տոկոսով՝ մինչեւ 1126 կետ:

Փորձագետները տեղի ունեցողը կապում են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների
սահմանման սպառնալիքի նվազման հետ: Ապրիլի 16-ին Washington Post հրատարակությունը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել Է, որ Դոնալդ Թրամփը որոշել Է կասեցնել Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների սահմանումը, որոնց մասին ապրիլի 15-ին ազդարարել Էր ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Загрузка...