Մոսկվայում մառախուղի պատճառով 7 ինքնաթիռ վայրէջք է կատարել պահեստային օդանավակայաններում

138

Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայաններ թռչող 7 ինքնաթիռներ ուղևորվել են պահեստային աերոդրոմներ՝ խիտ մառախուղի պատճառով, հայտնել է ՌԴ Օդային երթևեկության կառավարման պետական կորպորացիան:

Ինչպես տեղեկացնում է РИА Новостиգործակալությունը՝ ինքնաթիռները վայրէջք են կատարել Նիժնի Նովգորոդում և Բելգորոդում:

«6 օդանավ չի կարողացել վայրէջք կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում և մեկնել է Նիժնի Նովգորոդում գտնվող պահեստային օդակայան: Եվս մեկ ինքնաթիռ, որը պետք է վայրէջք կատարեր «Վնուկովո»-ում, վայրէջք է կատարել Բելգորոդում», – հայտնել է կորպորացիայի ներկայացուցիչը:

Նա նշել է, որ պահեստային օդանավակայաններ մեկնելու որոշումը կայացնում է բացառապես օդանավի հրամանատարը:

Այժմ տվյալ օդանավակայաններն աշխատում են կանոնավոր ռեժիմով:

Загрузка...