Քլոե Քարդաշյանն իր դստերը Ճշմարտություն է անվանել

114

Կրկին անսովոր անուն՝ Քարդաշյանների գերդաստանում: Քիմի Չիկագոյից եւ Քայլիի Փոթորկոտից անցում ենք կատարում Քլոեի դստերը, որին հայուհին Ճշմարտություն է կոչել (True): Այս մասին Քլոեն տեղեկացրել է իր Instagram-ում՝ գրելով.

«Մեր փոքրիկ աղջիկը՝ Թրու Թոմփսոնը, ամբողջովին գողացել է մեր սիրտը, եւ մենք լցված ենք նրա սիրով: Մայրիկը եւ հայրիկը սիրում են քեզ, Թրու»:

Հիշեցնենք, որ Քլոեն ծննդաբերել է ապրիլի 12-ին: Հայուհին դուստր է ունեցել իր բոյֆրենդ, բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնից:

Քլոեն հիվանդանոց է տեղափոխվել այն բայից հետո, երբ համացանցում տարածվել են նրա զուգընկերոջ դավաճանությունները փաստող տեսանյութերը:

Հիշեցնենք, որ բասկետբոլիստին «բռնացրել են» սիրուհիների հետ ու տեսագրել նրանց։ Նրանցից մեկի՝ Լանի Բլեյեր անունով մի աղջկա հետ, մարզիկին մի քանի անգամ տեսել են անցած շաբաթ։ Իսկ TMZ պորտալը նախ պարզել էր, որ սիրուհիներից մեկի անունը Լանի Բլեյեր է։ Իսկ հետո հայտնի է դարձել նաև երկրորդի անունը՝ Մարի։

Загрузка...