Թրամփը ցանկանում է Սիրիայում գտնվող ամերիկացի զինծառայողներին արաբ զինվորներով փոխարինել

117

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է ԱՄՆ-ի մերձավորարևելյան դաշնակիցներին՝ կոչ անելով Սիրիա ոչ միայն զենք, այլև զորքեր ուղարկել, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Սպիտակ տանը գտնվող աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ նախագահը փորձում է զուգահեռաբար երկու խնդիր լուծել՝ Սիրիայից դուրս բերել այնտեղ գտնվող շուրջ 2000 ամերիկացի զինծառայողներին, սակայն խուսափել «անվտանգության վակուումից», որը կարող է թույլ տալ ԴԱԻՇ-ի գրոհայիններին վերադառնալ իրենցից խլված տարածքներ։

 Բացի այդ, ԱՄՆ նախագահը մտահոգվում է, որ ամերիկյան զորքերի՝ Սիրիայից հեռանալու դեպքում ԱՄՆ զինծառայողների կողմից վերահսկվող տարածքը կանցնի սիրիական կառավարական ուժերի կամ հակամարտությանը մասնակից այլ խմբավորումների վերահսկողության ներքո։ Դրանից խուսափելու համար Սպիտակ տունը փորձում է իր դաշնակիցներին տարածաշրջանում մոբիլիզացնել։ Այսպես, WSJ-ի հրապարակման մեջ հիշատակվում են ԱՄԷ-ի, Եգիպտոսի, Կատարի և Սաուդյան Արաբիայի անունները։

Սակայն նշվում է նաև, որ նախագահի գաղափարը դժվար կլինի իրագործել, եթե նա չհամաձայնի Սիրիայում թողել զինծառայողների թեկուզ փոքր քանակություն կամ առնվազն դաշնակիցներին օդից աջակցություն չցուցաբերի։

Загрузка...