Ժոզե Մոուրինյուն համաձայնել է վաճառել Պոլ Պոգբային

162

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատրաստ է ամռանը տրանսֆերի հանել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային,- հաղորդում է Daily Mail-ը: Պորտուգալացի մասնագետի և Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի հարաբերությունները վատացել են, այդ պատճառով Մոուրինյուն ցանկանում է նրա հեռանալը:

Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն, որի ներկայացուցիչներն արդեն բանակցել են ֆուտբոլիստի հետ: Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 22 խաղում Պոգբան խփել է 5 գնդակ և կատարել 9 արդյունավետ փոխանցում:

Загрузка...