2018-ին Ռուսաստանում կարող են արգելափակել Facebook-ը

63

Facebook սոցիալական ցանցը 2018-ին կարող է արգելափակվել ՌԴ-ում: Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 18-ին, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է «Ռոսկոմնադզորի» ղեկավար Ալեքսանդր Ժարովը:

Պաշտոնյան թվարկել է այն կետերը, որոնք մինչեւ 2018-ի վերջ պետք է կատարվեն ընկերության կողմից: Դրանց թվում են  տեղայնացման որոշումը առանց ռուսաստանցի քաղաքացիների տվյալների, արգելված տեղեկատվության հեռացումը, ինչպես նաեւ այլ օրենքների պահպանումը:

«Ես այս կետերից ոչ մեկը կամ որեւէ մեկը չկատարվի կամ Ռուսաստանը չտեղեկացվի նման գործողություններ անցկացնելու մասին, ապա ակնհայտ է, որ արգելափակման հարց կառաջանա», – ասել է Ժարովը:

Նա նաեւ հաղորդել է, որ պարբերաբար հանդիպում է ունենում Facebook-ի ներկայացուցիչների հետ եւ որ 2018-ի փետրվարին հերթական բանակցություններին նա եւս  մեկ անգամ հաստատել է գերատեսչության դիրքորոշումը:

«Ռոսկոմնադզորի» ղեկավարը նաեւ հարցականի տակ է դրել ՌԴ տարածքում Amazon եւ Google ծառայությունների աշխատանքը, որի IP հասցեները գերատեսչությունը ՌԴ տարածքում Telegram մեսենջերի աշխատանքն արգելափակելու փորձի հետ կապված սկսել է փակել:

Telegram-ի հասանելիության սահմանափակման շրջանակում գերատեսչությունը փակել է ավելի քան 15 մլն IP հասցեներ, որոնցվ միջոցով ՌԴ բնակիչները կարողանում էին մեսենջերից օգտվել:

Բացի այդ ռուսատանյան 60 ընկերություններ IP հասցեների զանգվածային սահմանփակումների պատճառով իրավաբանական օգնության համար դիմել են «Ագորա» իրավապաշտպան խմբին:

Загрузка...