Դոլարի անկումը կանգ չի առնում. նրանից հետ չի մնում եվրոն

134

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է 480.19 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.80 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 593.95 դրամ (նվազել է 0.89 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 681.63 դրամ (նվազել է 0.99 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.86 դրամ (աճել է 0.07 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 261.6 դրամ, ոսկի՝ 20,864.31 դրամ, պլատին՝ 14,604.79 դրամ։

Ապրիլի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

Загрузка...