Պաշտոնական. Արսեն Վենգերը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Արսենալից»

173

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից:

Ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում «Արսենալի» պաշտոնական կայքը.

«Ակումբի հետ երկարատև քննարկումների և մտորումների արդյունքում ես զգացի, որ եկել է համապատասխան ժամանակն` ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Արսենալից» հեռանալու համար:

Երախտապարտ եմ, որ ունեցել եմ այդպիսի պատիվ` երկար և հիշարժան տարիների ընթացքում ծառայել ակումբի բարօրությանը: Ակումբը մարզել եմ նվիրվածությամբ և ազնվությամբ:

Շնորհակալություն եմ հայտնում ակումբի ղեկավարությանը, ֆուտբոլիստներին և երկրպագուներին, ովքեր այս ակումբն այսքան առանձնահատուկ են դարձնում: Իմ մշտական սերն ու աջակցությունն «Արսենալին»,- ասվում է Վենգերի հայտարարության մեջ:

Հիշեցնենք` 68-ամյա մասնագետը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը»: Ֆրանսիացի մասնագետի օրոք «Արսենալը» 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 7 անգամ էլ հաղթել է երկրի Գավաթում և լիգայի Գավաթում:

Загрузка...